Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարևորել են շփումները

Պաշտոնական
ffcad0ad906b326e53c15c534888251a

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին: Մոլդովայի վարչապետը Հայաստան է ժամանել Երևանում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում:

Ընդգծելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների զարգացումը և սերտ փոխգործակցության հաստատումը համապատասխանում են երկու երկրների և ժողովուրդների շահերին` Սերժ Սարգսյանը և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը նշել են, որ մի շարք ոլորտներում կա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ:

Զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների հաճախակիացումն ու շփումները, հայ-մոլդովական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Սերժ Սարգսյանը և Վլադ Ֆիլատը երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու լավ հնարավորություն են համարել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում, միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը