Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոսպիտալացված հիվանդներ չկան

Հասարակություն
bc8fc5e5e3d25f2ff6feecb4608df38f

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է:
Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը։

Օջախում բնակչությունը հաճախ բժշկական օգնության է դիմում մաշկի ամբողջականության անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:

Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: