A
A
Սիրիահայերին խորհուրդ է տալիս դրամ չխնայել
Հայաստանում դեղարտադրություն հիմնել ցանկացող 10 սիրիահայերին Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանն այսօր խորհուրդ է տվել ճիշտ գործընկերներ որոնել, դրամ չխնայել և աշխատանքի ընդունել որակյալ մասնագետներ: Նա նշել է, որ բարեխղճորեն հարկեր վճարելու և հայաստանյան օրենքներին ենթարկվելու պարագայում հնարավոր է արդյունավետ բիզնես ունենալ:
Ս. Զաքարյանը հորդորել է չհավատալ Հայաստանում բիզնեսի վերաբերյալ սփյուռքում տարածված մտացածին պատմություններին:
Այս մասին հայտնում է Ափյուռքի նախարարությունը։