A
A
Սեւ Ղուլի ճակատագիրը (տեսանյութ)
Գյումրու "Մայր Հայաստան" հուշահամալիրի տարածքում գտնվող Սև Ղուլը 1832-1837 թվականների կառույց է և հանդիսանում է Ալեքսանդրապոլի բերդի հարավային աշտարակը: Սև Ղուլ նշանակում է սև պահակ: Սև է կոչվում նկատի ունենալով կառույցի քարի գույնը: Երկար ժամանակ շինությունն օգտագործվել է ռուսական զորական ուժի կողմից, այնուհետ խորհրդային բանակի կողմից: Ավելի ուշ այն հանձնվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: 2005 թվականին Հայկ Հայրապետյանը դիմել է պաշտպանության նախարարությանը և կառույցը որպես սեփականություն օտարվել ու հանձնվել էր նրան: Մանրամասները Ցայգի տեսանյութում: