Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանուն Գանձասարի

Հասարակություն
e773dfc0dacaa1681567a4fa81807b8a

Նամակ Սերժ Սարգսյանին եւ Բակո Սահակյանին

Գանձասարի վանքային համալիրի պարիսպների ճակատների սալիկապատման աշխատանքները 2011թ.մասնագիտական և հանրային մեծ քննադատական ալիք բարձրացրին: Այնուհետև ՀՀ նախագահի աշխատակազմին կից հանրային խորհրդում, Արցախի համապատասխան իրավասու մարմիններում և մասնագիտական ու հասարակական կազմակերպություններում քննարկումների արդյունքում դադարեցվեցին: Հույս ունեինք, որ այս դադարի ընթացքում կկատարվեր սթափ և մասնագիտօրեն ճիշտ որոշում, սակայն կատարվեց ճիշտ հակառակը՝ 2012թ.աշխատանքները ֆինանսավորող բարերարը հավանաբար ստանալով այսօրվա որոշ իշխանավորների և հոգևոր առաջնորդարանի հրահանգ-համաձայնությունները/առանց որի չեր կարող լինել/ շարունակում է վանքի պատմական պարսպապատերի սալիկապատման- պճնման աշխատանքները: Քանի որ երևույթը և գործող անձինք նույնն են, ինչ 2011թ. ուստի ՀՀՊատմական Հուշարձանները Վերականգնող Ճարտարապետների Ասոցիացիան իր տեսակետը խնդրին արտահայտում է կից ներկայացվող 2011թ. ընդունած որոշմամբ, ավելացնելով հետևյալը. քանի որ հիշյալ հարցը նորից բարձրացվում է նման աղմկահարույց քննարկումներից հետո, ուստի այսօրվա որոշ իշխանավորների կողմից /մեզ համար ՀՀ և Արցախի իշխանությունները համարժեք են/ հաստատվում է մասնագետների կարծիքը ոչ միայն չհարգելու,այլև կարծես միտումնավոր դրան հակառակ գործելու սկզբունքը ընդ որում այս անգամ Ի ՀԱՇԻՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ և ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ հուշարձանի, /ցավալիօրեն հավանաբար որևե կերպ աջակցություն ստանալով նաև հոգևոր առաջնորդարանից/:

Վերոնշյալը համարելով նաև պետական-ազգային նշանակության հարց և այլ ճանապարհ չունենալով՝ Ասոցիացիան իր մասնագիտական և քաղաքացիական պարտքն է համարում դիմել ՀՀ և Արցախի նախագահներին՝ խնդրելով ներազդել հիշյալ գործընթացը օրինական և մասնագիտական դաշտ բերելու, հետևաբար նաև բարերարի գումարները նպատակային օգտագործելու համար, քանի որ նման գործելակերպը պատմաճարտարապետական արժեքի հանդեպ պատվաբեր չէ ցանկացած պետության,/ նաև բարեգործության/ համար և ավելլորդ բացասական վարկանիշ է ստեղծում մասնագիտական Հայկական և միջազգային շրջանակներում, հետևաբար զրկելով նաև հուշարձանը համաշխարհային արժեքների ցանկում ներկայացնելու իրավունքից /նման կոպիտ միջամտությունները հակասում են և անթույլատրելի են հուշարձանների վերականգնման միջազգային ընդունված չափորոշիչներով/, իսկ այս փաստարկը հասկանալի պատճառներով Հայ գենոֆոնդի համար կարծում ենք գերխնդիրներից մեկը պետք է լինի, վերջին հաշվով սա լինելով վատ նախադեպ կարող է դառնալ նաև բացասական վարակիչ երևույթ...կարծում ենք մենք ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ենք, ուստի բոլորս անկախ դիրքից, պաշտոնից, մասնագիտությունից և ունեցած կարողությունից, մեր կատարած քայլերով պատասխանատու ենք պետության գրված և չգրված օրենքների առաջ, հարգանք ու ակնածանք ունենալով ՍԵՓԱԿԱՆ ժողովրդի ստեղծած ազգային, առավել ևս համաշխարհային արժեքների հանդեպ:

Հուսով ենք Ձեր միջամտությամբ կատարվող աշխատանքները անհապաղ կդադարեցվեն և այս խնդիրը կստանա ճիշտ լուծում, որի հետագա մասնագիտական ընթացքի համար անհրաժեշտության դեպքում Ասոցիացիան պատրաստ է համագործակցության ցանկացած ձևաչափով հանուն ԳԱՆՁԱՍԱՐԻ համալիրի, այլապես կատարված աշխատանքները ժամանակի քննությանը միևնույն է չեն դիմակայելու և վաղ թե ուշ քանդվելու են,ափսոս են և գումարները, և ժամանակը, այն դեպքում երբ վանքի հիմնական կառույցները դրանց կարիքը խիստ զգում են:
Նախապես հայտնում ենք մեր շնորհակալությունը.հարգանքներով՝
ՙՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ՚