A
A
Բանկոմատի պահարան՝ գետում
Գոշ գյուղի մոտակայքում` Գետիկ գետի մեջ, հայտնաբերվել է բանկոմատի չհրկիզվող պահարան, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները չհրկիզվող պահարանը դուրս են բերել գետից եվ հանձնել ոստիկանության աշխառտակիցներին:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։