Այրվել է անասնագոմի տանիքը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի Գառնի գյուղում Նալբանդյան փողոցի թիվ 2 տան բակում այրվում է անասնագոմ:
Ամբողջությամբ այրվել են Ս.Հովհաննիսյանին պատկանող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (40 քմ) և ներսում պահեստավորված անասնակեր ու գոմաղբ (15 քմ):
Այրվել է ավտոմեքենա
Դեկտեմբերի 7-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի - Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և առաջամասով կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.11-ին, մարվել' 07.13-ին:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2107» մակնիշի 32ԼԼ652 պ/հ ավտոմեքենան բախվել է սյանը, դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից ընկել է ձորը և բռնկվել:
Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:
Տուժածներ չկան:
Ավտոմեքենան բախվել է պատին
Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցում' նախկին «Երիտասարդական պալատի» մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 33 ՕT 445 պ/հ ավտոմեքենան բախվել է պատին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ' 1952 թ. ծնված Հ.Մինասյանը, թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների' տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը