A
A
ԱԺ նախագահը կմեկնի ՌԴ
ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 10-ին կմասնակցի «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ Ժողովրդավարության ապագան» թեմայով միջազգային խորհրդարանական համաժողովին, որի ընթացքում հանդես կգա ելույթով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։