Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ՀՀԿ-ին պարտական չեմ» (տեսանյութ)

Հասարակություն
f9411d0fbe7c3d7bb8da2477fa49301d

Մի քանի օր առաջ ՀՀ մի քաղաքացու որդուն Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունը ծնողից գաղտնի բերման է ենթարկել բաժին եւ ժամերով պահել որպես վկա։ «Միայն թե դեմքս ցույց չտաք, որդուս համար վատ կլինի»,-խնդրում էր կինը։

«Երեխային տարել էին էնտեղ, պահում էին էնտեղ անհիմն, սկզբից ասեցին, որ էստեղ Արմեն չկա»,- պատմում է նա։

ՔՀԲ պետի տեղակալ Ա. Քոչարյանն հակադարձում է, «Օպերատիվ անհրաժեշտությունից ելնելով ես նրանց պատասխանեցի, որ նման անձնավորություն չկա Քանաքեռ-Զեյթունի բաժնում»։

Մայրը պնդում է, որ որդուց պահանջում էին ոսկե շղթայի գողության գործով ցուցմունք տալ ինչ-որ մեկի դեմ։ Դրան հասնելու համար տղային նախ ծեծել են քաղաքային վարչությունում, հետո այտուցներով տեղափոխել Մաշտոցի բաժին։

Քննիչ Ն. Հարությունյանը պնդում է. «Մինչեւ Մելքոնյանին որպես վկա հարցաքննելը ես նրա աչքի տակին նկատեցի կապտուկ։ Երբ հարցրեցի, թե որտեղից, ասաց վայր է ընկել»։

Որդուն բաց են թողնում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությունից հետո։ Կարեն Անդրեասյանն ասում է, որ գրասենյակը հարգում է ոստիկանության աշխատակիցներին, բայց դա ոչինչ չի նշանակում. «Երբ քաղաքացին գալիս ասում է, որ իրեն ստորացրել են ոստիկանությունում, մենք հավատում ենք մարդուն»։

Ոստիկանությունը պարզաբանում է՝ տեղի է ունեցել կողոպուտ եւ Արմեն Մելքոնյանը առնվազն վկայի կարգավիճակով է գտնվում Քանաքեռ Զեյթունի բաժնում։ Ի դեպ, Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաճույքով արձանագրեց, որ պետական որեւէ մարմին իրեն չի ուղղորդել պաշտպանի պաշտոնում, որում ընտրվել է Ազգային Ժողովում Հանրապետական խմբակցության քվեարկության արդյունքում։

«Ես շնորհակալ եմ Հանրապետական կուսակցությունը, որ ինձ ընտրել է, քվեարկել է, բայց ես նրանց պարտական չեմ»,- ասաց նա։