Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Կրամնիկը շրջանցեց Լեւոն Արոնյանին

Սպորտ
3be6c3552581c5edc50db09c52be2e04

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 2012 թվականը կավարտի վարկանիշային 3-րդ հորիզոնականում:

Մեր գրոսմայստերը անհաջող հանդես եկավ Լոնդոնում կայացած «Դասական շախմատ» խոշոր մրցաշարում (6-րդ տեղ) եւ վարկանիշային 12,8 միավոր կորցրեց: Իսկ ահա ՖԻԴԵ-ի աղյուսակում 3-րդ հորիզոնականում գտնվող Վլադիմիր Կրամնիկը Լոնդոնում 2-րդ տեղը գրավեց եւ բարձրացրեց իր վարկանիշը 14,7 բալով:

Այդպիսով, ռուսատանցի շախմատիստը այս պահին վաստակել է 2809,7 վարկանիշային միավոր եւ առաջ է անցել Լեւոն Արոնյանից (2802,2): Հաշվի առնելով այն, որ Լեւոն Արոնյանը այս տարի նոր մրցաշարի չի մասնակցելու, ուստի 2012 թվականը նա կավարտի վարկանիշային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:

Լեւոն Արոնյանը արդեն 59 միավորով ետ է մնում նորվեգացի մագնուս Կառլսենից, իսկ նրան կրնկակոխ հետապնդում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2793):