Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը Սպիտակ տանն էր

Պաշտոնական
406ba425bcf0a1d4d576a98470a79c7f

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 13-ին այցելել է Սպիտակ Տուն:

Սպիտակ Տանը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ
հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել ՀՀ
կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ծրագրի ընթացքին:

Նույն օրը Տիգրան Սարգսյանը հանդիպել է «Հազարամյակների
մարտահրավերներ կորպորացիա» ծրագրի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին:
Կողմերը քննարկել են առաջիկայում ծրագրին Հայաստանի մասնակցության
հնարավորությունները:

Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա դեկտեմբերի 14-ին: