Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչքան ջահել ըլլա, այնքան կայտառ կըլլա»

Հասարակություն
b4ad7fc8c7d5f563f5212cb7fcec6df5

2013 թվականի հունվարի 23-25-ին տեղի կունենա Երուսաղեմի հայոցի պատրիարքի ընտրություններ։ Թեկնածուներն առայժմ չորսն են։

Թեկնածուներից Բաբկեն Ծայրագույն վարդապետ Անուշյանն ասում է, որ չի բացառում, որ թեկնածուների թիվը գուցե մեծանա։ Պարտադիր պայման է, որ
35 տարի լրացած լինելը. հոգևորականի աստիճանը եւ.«Պետք է անպայման Երուսաղեմի մեջ օծված ըլլան»։

Ծայրագույն Վարդապետ Անուշյանը արդեն ունի իր ապագա անելիքների ցուցակը.նա պատրաստվում է հոգևոր զարթոնք իրականացնել, Ժառանգավորած վարժարանը վերականգնել, բարձրացնել այնտեղ ուսման մակարդակը,Սրբոց Հակոբանց տաճարը վերանորոգել,ինրպես նաև վերականգնել դեռևս 1865 թվականին կառուցված կիսավեր թանգարանը։

«Ա1+»-ի այն հարցին թե ընտրվելուց հետո ինչպես պետք է փակի Երուսաղեմի Սուրբ Հարություն տաճարի ջրամատակարարման համար կուտակված 2-3 միլիոն դոլար պարտքը,վարդապետ Անուշյանը պատասխանեց,որ սա ժամանակի հարց է և անպայման կլուծվի.չէ՞ որ տարեկան 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ է գալիս այս սրբավայր և նրանք անշուշտ գումար են ծախսում,ինչը մեծ օգուտ է Երուսաղեմին։

Լինելով ամենաերիտասարդ թեկնածուն՝վարդապետը կատակում է.«Ինչքան ջահել ըլլա,այնքան կայտառ կըլլա»։