A
A
Կան դժվարանցանելի ճանապարհահատվածներ
Դեկտեմբերի 15-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են։ Դժվարանցանել են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա և Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։