Հայերը կվերադառնա՞ն Հայաստան
«Այսօր առկա արտագաղթն արդեն խոսում է այն սնանկության մասին, որը ունի, որը ունի մեր կառավարման համակարգը»:
«Հայրենադարձությունը և ազգային անվտանգության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց վերջերս ստեղծված Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուքասզյանը։
Բանախոսների խոսքերով, հայրենադարձության մասին խոսելուց առաջ պետք է ներկայացնել երկրում տիրող վիճակն ու անդրադառնալ արտագաղթի խնդրին, պետք է այնպես անել, որ Հայաստանից մեկնողների թիվը պակասի և ստեղծել այնպիսի պայմաններ, որ արտասահմանում գտնվող հայերը ցանկություն հայտնեն վերադառանալ հայրենիք:
«Կարծում եմ, որ այսօրվա և Հայաստանի անկախության ստեղծումից հետո իշխանությունները չկարողացան ստեղծել այն պատկերը, որը կարողանա համոզիչ դառնալ Հայաստանի բնակչության համար, չստեղծվեց այն գաղափարախոսական վիճակը, չկարողացան մշակութային և հոգևոր ավանդությունները և արժեքները պահպանել և արժեքավորել»,- քննարկմանն ասաց Շվեյցարիայում գտնվող Սարգիս Շահինյանը,ով իր խոսքը փոխանցել էր համացանցով։