A
A
Տեղ-տեղ առկա է մերկասառույց
Այսօր՝ ժամը 10.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը։
Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների և մինչև 30 տեղանոց միկրոավտոբուսների համար: Կատարվում են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ: