Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անօգնական կանայք

Հասարակություն
d0af7a7ac24a97ea891d659131dc75a6

Դեկտեմբերի 16-ին, ժամը 16.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 82 շենքի 15-րդ բնակարանում տարեց կինն ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն շարժվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարար ջոկատի և ԱԻ արձագանքման խմբերը:

Փրկարարներն անօգնական վիճակում գտնվող բնակչուհուն` 1927 թ. ծնված Ո. Սաֆարյանին (աջ ուսի կոտրվածքով) պատգարակով իջեցրել են և տեղափոխել Մալաթիա բժշկական կենտրոն:

***
Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի 26-րդ բնակարանում տարեց կինը ընկել է հատակին և չի կարողանում ինքնուրույն շարժվել. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1929 թ. ծնված Ա. Մելիքմուսյանին` անօգնա¬կան վիճակում։ Փրկարարաները նրան տեղափոխել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: