Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շառլ Ազնավուր. «Դա է ուժ եւ կորով տալիս»

Պաշտոնական
4f9d867e8a2e7a07185910470582c5ee

Չինաստանում Հայաստանի դեսպանությունը օրերս կազմակերպել է Շառլ Ազնավուրի հանդիպումը Պեկինում բնակվող հայության հետ: Միջոցառմանը շուրջ 60 հայերի հետ մեկտեղ ներկա գտնվեցին նաև «Համաշխարհային մտավոր խաղերին» մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող անվանի հայ շախմատիստներ Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը ներկայացրեց իր կյանքից որոշ դրվագներ եւ պատմեց տարբեր ժամանակներում հայտնի մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին: Կարևորելով հայապահպանման խնդիրները` նա հորդորեց երիտասարդներին երբեք չկտրվել արմատներից:

«Դա է ուժ եւ կորով տալիս աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերին` դիմագրավելու ցանկացած դժվարությունների», - ասաց Շառլ Ազնավուրը:

Այս մասին հայտնում է ԱԳՆ-ը։