Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախագահը շնորհակալ է Ռուբեն Հայրապետյանից

Պաշտոնական

Դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր հանրապետության տարբեր շրջաններում մարզադաշտեր կառուցելու վերաբերյալ:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ Հենրիխ Մխիթարյանին` Արցախում սպորտի զարգացմանը աջակցելու եւ տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար: