Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Գասպարյանը՝ պետի տեղակալ

Պաշտոնական
234de9a6971bd782af79783e7151b89b

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վոլոդյա Գասպարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կա­ռավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։

***

Վոլոդյա Գասպարյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

23 դեկտեմբերի, 1983թ., Շիրակի մարզ, գ. Սառնաղբյուր

Կրթություն
1990-2001 թթ.-Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց

2001-2006 թթ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, պատմության և աշխարհագրության ֆակուլտետ, պատմության և իրավագիտության բաժին

2006-2010 թթ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, ընդհանուր մանկավարժության ամբիոն, մանկավարժական գիտությունների  թեկնածու

Աշխատանքային գործունեություն

2005-2008 թթ. - ՀՊՄՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ

2008 թ. - առ այսօր  ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ

2007 թ. հունիսից մինչև հոկտեմբեր - ՀՀ   ԿԱ  ՀՊԾ  անձնակազմի  կառավարման  բաժնի  մասնագետ

2007- 2011 թթ. - ՀՀԿ  Տ/Կ  աշխատանքները  համակարգող-կազմակերպիչ

2011 թ. առ այսօր - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Կրթության և կիրառական մանկավարժության ամբիոն, դասախոս

2011 թ.  առ այսօր - Հայաստանի ազգային ուսանողական ասոցացիայի փոխնախագահ

2012 թ. առ այսօր - ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ


Այլ տվյալներ

Զինապարտ է, շարքային: 4 գիտական հոդվածների հեղինակ է:

2005 թ.- պատվոգիր Հայաստան համահայկական հիմնադրամի ¦Արցախի վերածնունդ ծրագրի շրջանակներում Մարտակերտում իրականացվող  շինարարական աշխատանքների մասնակցության համար

2007 թ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե հուշամեդալ

2012 թ. - Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ոսկե  հուշամեդալ համալսարանի 90-ամյակի առթիվ

Կուսակցական    պատկանելություն

2004 թ. -ից  - Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ

2012 թ. -ից  - ՀՀԿ  խորհրդի  անդամ

Անձնական տվյալներ

Ամուսնացած չէ: