Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այցելություն Գերագույն խորհուրդ

Պաշտոնական
8a89e5badf1bde5f9778e27cc062e6e5

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Բաթումի արվարձան Չակվի ավանում հանգրվանած Աջարիայի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդ, ուր հանդիպում ունեցավ Աջարիայի ԳԽ նորընտիր նախագահ Ավթանդիլ Բերիձեի հետ: Պատվիրակությանն ուղեկցում էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Ողջույնի խոսքերին հետեւեց հայ-աջարական կապերին, Աջարիայի հայ համայնքի կյանքին, ԳԽ գործունեությանն առնչվող մտքերի փոխանակում: Վազգեն Սրբազանը կարեւորեց հայ համայնքի դերը ինքնավար հանրապետության կյանքում, պատմեց Բաթումի հայկական եկեղեցու վերականգնման եւ նրա առջեւ ներկայումս ծառացած խնդիրների մասին:

ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ Ավթանդիլ Բերիձեն քննարկեց Աջարիայում զբոսաշրջության նոր տեսակների զարգացման հետ կապված հարցերը, որոնք էլ ավելի մեծ խթան կտան Հայաստանից Աջարիա զբոսաշրջիկների ավելի մեծ քանակի ժամանմանը: Կողմերը մտքեր փոխանակեցին գյուղատնտեսության, մշակույթի, եւ տնտեսության ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման շուրջ: