Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինվոր է զոհվել սահմանին

Պաշտոնական
bd60fce4aa0fead86c7d2e21d053a0fa

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ:

Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը։