Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհանդես ՊՆ-ում

Պաշտոնական
bfb919591b031db723b365ec7d3cb167

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:30-ից 12:00-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ պատրաստված «Զինվորական առաջնորդություն. զինվորական կոլեկտիվի արդյունավետ կառավարման հիմնախնդիրներ» ձեռնարկի և «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» ժողովածուի թարգմանության շնորհանդեսը:

Շնորհանդեսին կհաջորդի ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության 2013թ. ծրագրի ստորագրումը` ՀՀ պաշտպանության նախարարի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Սորոկինի կողմից:

Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 10:00-ից:
Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։