Երեւանում գրախանութ բացվեց
Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Երեւանում բացվել է նոր գրախանութ: «Նոր գիրք» գրախանութի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
Ժամանակակից հայ և արտասահմանյան գրողների գրքերի վաճառքի կազմակերպման նպատակով բացված գրախանութում ընթերցողներին հնարավորություն կընձեռվի ժամանակ առ ժամանակ նաև հանդիպել ժամանակակից հայ գրողների հետ:
«Քաղաքապետարանը պատրաստ է աջակցել բոլոր այն անհատներին, ովքեր մայրաքաղաքում գրախանութներ բացելու ցանկություն կունենան», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը շրջել է գրախանութում, ծանոթացել ներկայացված գրականությանն ու դարձել գրախանութի առաջին գնորդներից մեկը: Հինգ երեխաների հայր Տարոն Մարգարյանը նախ և առաջ գնել է հայ մեծանուն գրողների հեքիաթների ժողովածուներ, ինչպես նաև այլ գրականություն:
Հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։