Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը վերադարձավ Բրյուսելից

Պաշտոնական
e1d5815d4ca8aa6fa7108bd952e6b638

Բրյուսելում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու հարցը:

Մինչ Երեւան վերադառնալը՝ ԱԺ պատվիրակությունը երեկ Եվրոպական խորհրդարան է գնացել։

Ըստ ԱԺ մամլո հաղորդագրության՝ աշխատանքային նախաճաշի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԵԽ նախագահ Մարտին Շուլցի միջեւ արդյունավետ զրույց է ծավալվել
ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին` նշելով, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը: Նա տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, որպես առաջնահերթ քայլ, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են համաձայնություն ստանալ շփման գծից դիպուկահարների հետքաշման, հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում:

«Վստահ եմ, որ տեղյակ եք, թե որ կողմն է արգելակում նման որոշումների ընդունումն ու իրագործումը: Վստահեցնում եմ Ձեզ, որ հայկական կողմը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ջատագովն է եւ իր քայլերը մշտապես կատարելու է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Բաքվից անընդհատ հնչում են ռազմատենչ հայտարարություններ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, իսկ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար սադրանքներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահը եւ Եվրախորհրդարանի նախագահը հանդես են եկան համատեղ հայտարարությամբ:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքը հրավիրել է Եվրախորհրդարանի նախագահ պարոն Մարտին Շուլցին՝ այցելելու Հայաստան:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:
Ի թիվս այլ հարցերի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղելնաեւ Սիրիայում տիրող իրավիճակին: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի խնդրանքով ԱԺ նախագահը պատմեց Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայ ընտանիքներին աջակցելու ՀՀ իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների ջանքերի, նրանց հոգսերը թեթեւացնելուն ուղղված քայլերի մասին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները եղել են Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայ առաքելական եկեղեցում, հանդիպեցին հոգեւոր հովիվ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանի հետ, այնուհետեւ ԱԺ նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց եղեռնի զոհերի խաչքար-հուշարձանին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նույն օրը` հունվարի 10-ին, վերադարձել է Երեւան: