Լավագույններին կգործուղեն արտերկիր
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիպել է նախարարության համակարգում աշխատանքի մրցույթի նախնական փուլը հաղթահարած հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին։
Հարցազրույցների արդյունքներով ընտրված հաշմանդամություն ունեցող 14 քաղաքացի կմասնակցի վերապատրաստման դասընթացների, որից հետո պարզ կլինի արդյոք նրանք պատրա՞ստ են աշխատանքի անցնել նախարարության համակարգում, թե ոչ։
«Դուք պիտի դառնաք մեր անձնակազմի լիարժեք անդամներ և մյուսների նման աշխատեք` պահպանելով ներքին կանոնակարգերն ու կրելով համազգեստ։ Մեզ անհրաժեշտ են պատրաստակամ, պատասխանատու, աշխատասեր ու գրագետ մարդիկ, որոնցից լավագույնները կունենան առաջխաղացման հնարավորություն և կուղարկվեն արտերկիր` վերապատրաստման։ Սկզբում, իհարկե, կարող են դժվարություններ լինել, սակայն հուսով եմ, որ մենք դրանք միասին կհաղթահարենք ու կգնանք առաջ»,- ասաց ախարարը։
Նախնական փուլում տրանսպորտի հետ կապված խնդրի լուծմանն աջակցում է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը` «ԼԱՅՖ» ծրագրի շրջանակներում, որը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օգնությամբ իրականացնում է «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպությունը։