Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արձակվել է ավելի քան 800 կրակոց

Պաշտոնական
667d1bb2bd10b10f6e004c0b87d3cf56

ԼՂ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի սադրիչ գործողություններին, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և լիովին վերահսկել իրավիճակը առաջնագծում:

Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։