Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի դերը

Պաշտոնական
20cb14c93f332828acc8f46508b48b0c

Հունվարի 15-ին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալի Ֆահդ Ռաշեդ Ալ-Ռաշեդն ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Ֆադեյ Չարչօղլյանը Ալի Ռաշեդին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպան Չարչօղլյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակը, ինչը մեծապես կարող է նպաստել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների հետագա խթանմանն ու իրատեսական արդյունքների արձանագրմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջև կապերի հետագա առաջխաղացմանը: Ալի Ռաշեդը հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կվերաձևավորվի Քուվեյթ - Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը:

Հանդիպման ընթացքում պարոն Ալ-Ռաշեդը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի դերը երկրի զարգացման գործում` նշելով Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների խորացման գործում իր անձնական ներդրման մասին:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Հայաստանի և Քուվեյթի օրենսդիր մարմինների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հնարավորությունները: Ալի Ֆահդ Ռաշեդ Ալ-Ռաշեդին է փոխանցվել ՀՀ ԱԺ նախագահի Հայաստան այցելության հրավերը: Կարևորելով Հայաստան այցելությունը, Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն պատրաստ է իրականացնել մոտ ապագայում` Հայաստանի պատմամշակութային արժեքներին և տնտեսական հնարավորություններին ծանոթանալու, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր քննարկելու նպատակով: