Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղարաբաղում հավաքներ են անցկացվել

Պաշտոնական
a72de700c300e1956f4da2ba8a857bd6

ԼՂՀ ՊԲ 2013թ. պատրաստության պլանի համաձայն, հունվարի 14-ից 18-ը անցկացվեցին հրամանատարական հավաքներ, որոնցում ներգրավված էին միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները: Հավաքների մեկնարկին մասնակիցներին հանդիպեց և անցկացվող միջոցառման որոշ առանձնահատկություններից խոսեց ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Բանակի հրամանատարը հավաքները կարևոր համարեց ընթացիկ տարվա խնդիրների կատարման, զորամասերի և բանակի բաժինների ու ծառայությունների միջև փոխգործակցության հարցերի հստակեցման և այն բոլոր ուղղությունների համար, որոնք ընկած կլինեն զորքերի ամենօրյա գործունեության հիմքում:

Հավաքների ծրագրում տեղ էին գտել հետախուզական և ինժեներական պատրաստության, ռազմական տեղագրության, տեխնիկական, զորահավաքային և մարտավարական պատրաստության, ինչպես նաև մարտական հերթապահությանն ու մարտական պատրաստությանն առնչվող հարցեր:

Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայությունը։