Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը այցելել է Հադրութ

Պաշտոնական
b52c6cefce33da012e883504f7676f28

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին այցելել է քաղաք Հադրութ, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանը:
Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ բնագավառի դինամիկ զարգացման համար մեզ մոտ առկա են բոլոր նախադրյալները` բնակլիմայական, պատմական եւ սոցիալ-տնտեսական:

Ըստ երկրի ղեկավարի` գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել պիլոտային նախագծերի իրականացմանը, որոնք կբացահայտեն ծրագրերի բացասական եւ դրական կողմերը, ինչպես նաեւ հնարավորություն կտան ընդլայնել այդ ծրագրերի շրջանակները` հաշվի առնելով արձանագրված արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: