Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հասմիկ Պողոսյանը Բարբուին հրավեր էր ուղարկել

Պաշտոնական
0ec8fee23f06732db4ff1471e58a60a3

Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Դանիել Բարբուի հետ։
Բարձր գնահատելով Հայաստանի եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ «Մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» 2011-2015թթ. ծրագիրը, որը, ըստ ռումինական կողմի, ամենահագեցածներից է, զրուցակիցներն անդրադարձան նախանշված ուղղություններով համապատասխան միջոցառումների իրականացման հեռանկարներին:

Այս առումով նպաստավոր օղակ համարվեց Բուխարեստում եւ ռումինական այլ քաղաքներում գործող հայկական թանգարանների եւ մշակութային միությունների գործող ցանցը, ինչպես նաեւ ռումինական տարբեր հաստատություններում պահվող հայերի վերաբերյալ հարուստ նյութերը եւ հայկական արժեքները, որոնց ուսումնասիրման, պահպանման եւ վերարժեքավորման համար պահանջվում են համատեղ ջանքեր:

Ուրվագծվեցին նաեւ թատրոնի, կինոյի եւ գրականության բնագավառներում մի շարք համատեղ ծրագերի իրականացման հեռանկարները:

Դեսպանը Դանիել Բարբուին փոխանցեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրավերը Հայաստան պաշտոնական այց կատարելու վերաբերյալ, որը ռումին նախարարն ընդունեց պատրաստակամությամբ:
Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։