Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետախուզվող է հայտնաբերվել

Պաշտոնական
6bcd32d53430344d9d5546c6d8dcfd42

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 22-ին, ժամը 15.00-ին, Ազատության պողոտայի թիվ 25 շենքի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն, որը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Ռոբերտ Մ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Հետախուզվում էր ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից

Հունվարի 22-ին, ժամը 17.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի 16-րդ փողոցից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Սրբուհի Հ.-ին, որը 2011թ. նոյեմբերի 23-ից ՌԴ Սվերդլովսկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Սրբուհի Հ.-ն կալանավորված է: