Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետին են զեկուցել

Պաշտոնական
bbbce1d7a5e3e7198da6b77d4362fbd5

Հայաստանի Հանրապետության կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2012 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, պետական գերատեսչությունների ղեկավարները վարչապետին են զեկուցել հաշվետու տարում կատարված աշխատանքները, իրականացված միջոցառումներն ու արձանագրված բացթողումների պատճառները: Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ:

Վերոնշյալ պետական կառավարման մարմինների 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում: