Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության ներկայացուցիչն ուղարկեց դատարան (տեսանյութ)

Հասարակություն
9c97ba5d42f6560e32660857fa1c5992

Կենցաղային քիմիայի գործարանի աշխատակիցները 1995 թվականից բաժնետերեր են, սակայն երբեք փոխհատուցում չեն ստացել:

Սաշիկ Բաղոյանը մեծ ներդրում ունի այս գործարանում:38 տարի աշխատել Է այս գործարանում.«Ոչ մեկս ոչ բաժնետիրական ժողովին ենք մասնակցել,ոչ էլ հասույթ ենք ստացել: Գործարանը ներքին կարգով աշխատում է, բայց մեզ ասում են, որ գործ չկա»:

Իրենց բողոքի բովանդակությունը արտահայտող պաստառներով ,այսօր, Կենցաղային քիմիայի գործարանի աշխատակիցները կառավարության շենքի մոտ էին.«5 տարի հավատացինք ոչ մի բան չփոխվեց,օլիգարխները ավելի են հարստանում,իսկ երկրի վարչապետը ասում է դա իմ գործը չի, գործի բացահայտմանը 2 նախարար են խոչնդոտում»:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ և ներս հրավիրեց ՀՀ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Նրա հետ զրույցից հետո բողոքողները էլ ավելի զայրացան:

Պարոն Ղազարյանը մեզ հայտնեց,որ մարդկանց խորհուրդ է տվել դիմել դատարան: