Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բեգլարյանը փոխեց իր նախորդի հրամանը

Հասարակություն
4ec05e1249e0b45b16d6ee40bbfba236

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության հայտարարությունը.

Բազմաթիվ քաղաքացիների մոտ դժգոհություն էր առաջացրել 2012թ. հունիսին, դեռևս Տրանսպորտի և կապի նախկին նախարարի օրոք, Երևան- Վանաձոր և հակառակ ուղղությամբ՝ Վանաձոր-Երևան, միկրոավտոբուսային երթուղիներում փոխադրավարձի բարձրացումը՝ դառնալով 1400 դրամ։

Հաշվի առնելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի առաջարկությունը և եզրակացությունը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հունվարի 24-ի հրամանով Երևան- Վանաձոր և Վանաձոր-Երևան ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղիներում վերականգնվել է նախկին փոխադրավարձը՝ 1200 դրամ։