Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Բաբայանը՝ բանակի կողքին

Հասարակություն
7ccde57ba75ab74af694239c61e65717

Երգչուհի Զարուհի Բաբայանը Հայկական բանակի տարեդարձի շրջանակներում 2012թ. նոյեմբերից սկսած իրականացնում էր «Զարուհի Բաբայանը բանակի կողքին» բարեգործական նախագիծ:
Այն սկիզբ դրվեց նոր տեսահոլովակի պրեմիերայով. Ռոբերտ Աբրահամյանի «Գովք ֆիդայուն» երգի հիման վրա ռեժիսոր Աշոտ Գևորգյանը ներկայացրեց նոր տեսահոլովակ, որը հանդիսատեսի դատին հանձնվեց ամանորի նախաշեմին:

Նախագծի շրջանակներում Զարուհին Սոֆի Դևոյանի «Պարի և հոգու» թատրոնի հետ մենահամերգներով ելույթ ունեցավ շուրջ 13 հայաստանյան և արցախյան սահմանամերձ զորամասերում:

Բարեգործական ծրագիրը հնարավոր դարձավ կյանքի կոչել շնորհիվ ՀՀ Պաշտպանության նախարարության՝ ի դեմս նախարար Սեյրան Օհանյանի:
«Շնորհավորում եմ հայոց բանակի 21-րդ տարեդարձը և մեր զինվորներին մաղթում ուժ ու եռանդ: Խոստանում եմ, որ մեր հանդիպումները կլինեն շարունակական», - նշեց Զարուհի Բաբայանը:

Հայտնում է Զարուհի Բաբայանի լրատվական ծառայությունը։