A
A
Ամենալավ բռնագանձողները
Այս տարի առաջին անգամ սահմանվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի «Լավագույն բաժին» փոխանցիկ մրցանակ, որն այսուհետ ամենամյա բնույթ է կրելու:
2012 թվականի կատարված աշխատանքների արդյունքներով այդ մրցանակը ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը շնորհեց Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնին:
Ի դեպ, Կառույցում 2012 թվականին բռնագանձումների և վերականգնումների ծավալը գերազանցել է 15 մլրդ դրամի սահմանագիծը: Հարուցվել է 105.570 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 91.604-ի դիմաց. աճը կազմել է 115 տոկոս։