Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Շոյգուն ժամանում է Երեւան

Պաշտոնական
68646644105a98ed0e800fdc6dc44410

Հունվարի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի դիմավորման հանդիսավոր արարողությունը և հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Այս մասին հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը։