Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Նուրհան արք. Մանուկյանը՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Պաշտոնական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին Երուսաղեմի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով:

«...Փառք Ամենակալին, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը դարեր ի վեր արդյունազարդում է իր սրբազան առաքելությունը Տերունակոխ սուրբ վայրերում և այժմ նորընտիր գահակալիդ կորովի գործունեությամբ պիտի նոր զարթոնք ու շինություն ապրի: Աստծո երկնահեղ օրհնության ներքո Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանությունը Ձեր գլխավորությամբ նախանձախնդրորեն պիտի շարունակի տերունապատվեր սպասավորությունն ու պահպանությունը Սուրբ տեղյաց մեր նվիրական սրբավայրերի», - ասվում է Վեհափառ Հայրապետի շնորհավորագրի մեջ:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալն Աստված աջակից լինի նորընտիր Պատրիարքին` շնորհելով արգասալի իրագործումներ ու մշտանորոգ հաջողություններ, և առավել զորացնի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը` ի փառս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն համայն հավատավոր հայ ժողովրդի: