Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշադրություն. Ճանապարհները սառելու են

Հասարակություն
2a0c80784105a057ecf843d1738426f2

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյուն, հովտային շրջաններում` թաց ձյուն և ձնախառն անձրև: Առանձին վայրերում սպասվում է բուք և տեսանելիության վատացում:

Փետրվարի 3-ի գիշերը սպասվում է տեղումների դադար և ջերմաստիճանի անկում` 4-6 աստիճանով:

Փետրվարի 2-ին և հատկապես` 3-ի գիշերը ավտոճանապարհներին սպասվում է սառցակալում:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին կոչ է անում երթևեկության ընթացքում ցուցաբերել մեծ զգուշություն: