Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղ-տեղ առկա է մերկասառույց

Հասարակություն
f9e2007792dcff0b22a5beda06cc08ae

Հայաստան Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 5-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Կոտայքի, Սեւանի, Սիսիանի, Սելիմի եւ Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: