Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան շրջվել է

Հասարակություն
a8331f9350c93f186fcbccbb49e7fc9d

Փետրվարի 4-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին` Արաքսավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «CMHTC» մակնիշի HOVO87A41610 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդ` 1973 թ. ծնված Բահրամ Շիկաստևանծը (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Տեղում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:


Մեքենան գլորվել է կիրճը

Փետրվարի 5-ին, ժամը 00.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 08 ՏԼ 099 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել Հրազդանի կիրճը:

Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդ` Դ. Մարգարյանը, ուղևորներ` Ն. Բադալյանը, Հ. Եսայանը, Ա. Եսայանը և Ն. Մարգարյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններիս շտապօգնության ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։