Մշակութային արժեքները «հեռանում» են երկրից (տեսանյութ)
Առնվազն 120 տարվա հնության զարդեր, հուշանվերներ, կենղացային իրեր, գորգեր են վաճառվում երևանյան Վերնիսաժում:
Վաճառողները հավաստիացնում են, որ այդ իրերը բացառիկ են իրենց մշակութային արժեքով: 200 տարվա հնության ժամացույցները, Փարիզի ցուցահանդեսներում մրցանակներ ստացած հուշանվերները վաճառվում են 1000 ամերիկյան դոլարով, իսկ 150 տարվա հնության Էրեբունի գորգը` 3000 դոլարով:
«Ես վաճառվում եմ հին Ղարաբաղյան գորգ մաքուր բրդից, որը150 տարվա հնության է», -ասում է վաճառողների մեկը:
Վաճառողների խոսքերով՝ իրենց գնորդները հիմնականում արտասահմացնիներ են:
«Հայ քիչ է գալիս, նույնիսկ հարուստները չեն գալիս: Երևանի պատմության թանգարանն էլ ֆինանսական խնդիրներ ունի, այդ պատճառով չեն գալիս գնելու», -պարզաբանեց գորգ վաճառողը:
Վաճառողները պնդում են, որ ապրանքը հիմնականում տարհանվում է: Մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ Վահան Գասպարյանի խոսքերով տարհանումը կարգավորվում է 2004թ.-ին ընդունված օրենքով:
«Եթե փորձագիտական հանձաժողովը պարզում է, որ դա կառավարության կողմից հաստատած չափորոշիչներին համապատասխանում է, ապա պետությունը պարտավոր է քաղաքացուց ձեռք բերել, իսկ եթե մեկ ամսվա ընթացքում չի ձեռք բերում, տրվում է արտահանման իրավունք»,- ասում է Վահան Գասպարյանը։
Նա կարծում է, որ հնարժեք իրերը չպետք է վաճառվեն Վերնիսաժում, սակայն օրենքը դա չի արգելում: