Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետական բուհերը՝ օլիգա՞րխ

Հասարակություն
6d5c42a2a6b4ce002861c7522218ea62

Հարկավոր է վերացնել ընդունելության քննությունները:
Այս կարծիքին է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, ԿԳ նախկին նախարար Աշոտ Բլեյանը:

«Ոչ միայն չլինեն ընդունելության քննություները, այլ չլինեն նաև պետական կոչված փաստաթղթերը, որ գործատուն ինքը կարողանա որոշել, թէ ում ընտրի, որպես աշխատող», - նշեց Աշոտ Բլեյանը:
Ըստ կրթահամալիրի տնօրենի, այսօր ով գումար ունի և հիմար չի՝ ընդունվում է բուհ. «Համալսարանները դարձել են կազմակերպություններ, որոնք ձգտում են հնարավորինս շատ աշխատող ունենալ: Շրջանավարտները հազարներով են ավարտում, բայց բուհը նրանցից քանիսի՞ համար է աշխատանք գտնում»,- նշեց Աշոտ Բլեյանը:

Կրթահամալիրի տնօրենի համար անհավանական է նաև այն, որ բուհերում սովորողների միայն 10 տոկոսը կարող են տարկետում ստանալ. «Իսկ այդ ու՞մ երեխաներ են ստանում այդ տարկետումը և ովքեր են այդ երեխաները: Պետական բուհերը խժռեցին մասնավորին: Նրանք խոշորացան, դարձան օլիգարխ և չթողեցին այլընտրանիքի հնարավորություն»,-ընդգծեց ԿԳ նախկին նախարարը: