Մատչելի դատական լեզու
Վճռաբեկ դատարանում այսօր տեղի ունեցավ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի մեկ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություն- ձեռնարկի շնորհանդեսը:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշեց, որ պալատն առաջին անգամ է հանրության դատին ներկայացնում իր դատական և ոչ դատական գործունեության տարեկան ամփոփումը. «Նախաձեռնության նպատակը մեկն է, հանրությանը ամբողջական տեղեկատվություն տրամադրել քրեական արդարադատության հարցերով 2011 թվականի դեկտեմբերից 2012 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացրած գործունեության մասին»:
Պարոն Ավետիսյանը նշեց, որ ձեռնարկը նախատեսված է զանգվածային լրատվամիջոցների, պետական և հասարակական կազմակերպությունների և հասարակ քաղաքացիների համար. «Այդ է պատճառը, որ ձեռնարկը ներկայացված է պարզ և մատչելի լեզվով, չկան մասնագիտական տերմիններ, ձեռնարկում ներկայացված են պալատի գործունեության վիճակագրական տվյալները, պալատի նախադեպային որոշումներում ամրագրված իրակավական դիրքորոշումները»:
Շնորհանդեսին ներկայացվեց նաև ՀՀ վճառեբեկ դատարանի քրեական դատարանի քրեական պալատի որոշումների ժողովածուի երրորդ հատորը:
Ձեռնարկը տպագրվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, 700 օրինակ տպաքանակով: