Գործարարը «Ժողովրդից» պահանջը կրկնապատկեց
ՙX գրուպ՚ ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել թվով 2-րդ հայցադիմումը: Այս անգամ եւս իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար պահանջում է 3 մլն դրամ (եւս 200 հազար՝ փաստաբանների աշխատանքի համար):
«Փաստորեն, Խաչիկ Խաչատրյանը ընդհանուր հաշվով ՙԺողովուրդ՚ օրաթերթից պահանջում է 6 մլն 200 հազար դրամ: Հիշեցնենք, որ խոսքն այն օլիգարխի մասին է, որն իրեն անցանկալի հարց տալու համար ՙԺողովուրդ՚-ի թղթակցին անվանել էր ՙպրաստիտուտկա՚՝ պահանջելով դա եւս հրապարակել: Արդյունքում ՙԺողովուրդ՚ օրաթերթը Խաչատրյանի հրապարակային ներողությանը կես ամիս սպասելուց հետո դեկտեմբերի 28-ին հայց ներկայացրեց` գործարարից պահանջելով ներողություն խնդրել:
Եւ ահա, ՙԺողովուրդի՚ հայցադիմումից 12 օր անց միայն հասկանալով, որ ինքը եւս վիրավորվել է, օլիգարխն իր հերթին միանգամից 2 հայց է ներկայացրել՝ ներողությունից խուսափելու համար»,- ասված է ՙԺողովուրդ՚ օրաթերթի հաղորդագրութայն մեջ։