Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնապահպանին բերման են ենթարկել

Հասարակություն
f3524f5f290c954be8f5c688d2deb75c

Բնապահպան Եղիա Ներսեսյանին այս պահին ոստիկաները տեղափոխում են Վեդի:

«Ա1+»-ի հետ զրույցում բնապահպան-ակտիվիստը նշեց, որ ինքը այս պահին գտնվում է ոստիկանական մեքենայում.«Ինձ բերման են ենթարկել, տանում են Վեդիի դատարան` «Խոսրովի արգելոցի» որսագողության գործով որպես վկա: Առաջին դատական նիստին ես ներկա չեմ գտնվել` իմ փաստաբանի առաջարկով»։

Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 18 մի խումբ բնապահպաններ «Խոսրովի անտառ» պետական արգելոց կատարած արշավի ժամանակ հայտնաբերել էին կենդանիների դիակներ:

Մասնավորապես, նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ: Ոստիկանությունը հարուցել էր քրեական գործ: