A
A
Պատարագ Մայր Տաճարում
Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, մատուցվեց Ս. Պատարագ։
Սուրբ Պատարագի ավարտին Իջման սբ սեղանի առջև, նախագահությամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք: Եկեղեցականաց դասը և բարեպաշտ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված` Ամենայն Հայոց Հայրապետության պայծառության և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և երկարամյա արգասավոր հայրապետության համար: