Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտյանը հրաման է ստորագրել

Հասարակություն
b73b78a351672a2670b8429c200e915c

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել "Հասարակական գիտություններ" և "Հայագիտություն և հումանիտար գիտություններ" բնագավառներում գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթ կազմակերպելու մասին: Մրցույթը կկազմակերպի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է համացանցային առցանց (on-line) ռեժիմով` գրանցվելով grants.scs.am հասցեում, մինչև 2013 թվականի մարտի 24-ը: