Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արաբուհիները կօգնեն հայուհիներին բիզնեսում (տեսանյութ)

Հասարակություն
16120bb262837c6a52f20e67972fa131

Հայ գործարար կանայք պատրաստվում են համագործակցել արաբ կանանց հետ: Օրերս նրանք այցելել են Արաբական Միացյալ Էմիրություններ ՝ բիզնեսի ոլորտում ձեռք բերել պայմանավորվածություններ, կնքել մի շարք պայմանագրեր:

«Մեր կողմից ներկայացել են 22 կին գործարարներ, ովքեր ներկայացրել են հետևյալ ոլորտները՝ շինարարություն, բժշկություն, ոչ պետական բուհեր, ժողարվեստների ոլորտ» , -ասաց Գործարար կանանց աջակցման հիմնադրամի նախագահ ՀՀ առևտրարդյուաբերական պալատի նախագահի խորհրդական Լիլյա Գևորգյանը:

Արաբ կանանց հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հայ կանայք այսօր միայն նշեցին. «Մասնավոր բուհերը ստացել են առաջարկություն տնտեսական ազատ գոտիում ստեղծել մասնաճյուղեր Դուբայում»։

Ի դեպ, հայաստանյան պատվիրականության դիմավորել է Արաբական աշխարհի գործարար կանանց խորհրդի նախագահ, Քուվեյթի նախկին թագավորի դուստր, շեյխա Խոսա ալ Սաբահը: Հայ կանայք հիացած են արաբ գործածար կանանց տրվոց հնարավորություններով:

Հայ գործածար կանայք վստահեցնում են, որ իրենց թիվ մեկ խնդիրն այսօր արտահանումն է:

Արաբական աշխարհի եւ հայ գործարար կանանց հաջորդ հանդիպումը տեղի կունենա Հայաստանում և կուղեԿցվի ցուցահանդեսներով:

Հաշվի առնելով, որ առաջիկայում նախագահի ընտրություններ են, գործարար կանայք այսօր խոսեցին նաեւ կին- նախագահ ունենալու հնարավորության մասին;

«Եթե ասեք կին նախագահ, տղամարդիկ մի քիչ տարակուսանքով կվերաբերվեն, մեր երկրում համապատասխան պայմաններ են պետք», -ասաց «Միկա ցեմետ»-ի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: