A
A
Բերման ենթարկվեց ժամանելուն պես
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 9-ին, ժամը 00.30-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Արմեն Բ.-ն, որը 2002 թ. նոյեմբերի 13-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։